Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

«Այս, համենայն դեպս, Աստծո արարածը, որը մարդ լինելու հնարավորությունը վաղուց մսխել է, սատկելու է»

«Այս, համենայն դեպս, Աստծո արարածը, որը մարդ լինելու հնարավորությունը վաղուց մսխել է, սատկելու է»
25.10.2025 | 15:25

«Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։

(Մատթեոս, 23, 12)

Հոկտեմբերի 22, 2025 թ․։

Ազգային Ժողով - կառավարություն հերթական հարցուպատասխանն է։

Հետևում եմ հայի ազգային արժանապատվությունը նսեմացնող,

հայի ինքնությունը ոտնատակ տվող,

Հայոց Սուրբ Եկեղեցին աշխարհի աչքի առաջ խայտառակող անձի հայտարարություններին, որոնք, այս էլ քանի՜ հազարերորդ անգամ, ակնհայտորեն խախտում են նրա պաշտոնական լիազորությունների սահմանները,

ի ցույց դնում սեփական անձը պետությունից վեր դասող ու չտարանջատող հոգեշեղվածի հիվանդագին նկրտումները՝

«ե՛ս եմ պետությունը»,

«ե՛ս եմ միակ ասողը»,

«ե՛ս եմ որոշողը՝ ով է կարգալույծ, իսկ ով՝ ոչ»։

Նիստերի դահլիճում ցուցադրվող մոնոներկայացումը հստակ բնորոշում ունի՝

իշխանության չարաշահում և Սահմանադրության անտեսում։

Ինքնահռչակ «միապետը» փորձում է վերահսկել նաև հոգևոր դաշտն ու դարձնել իրեն ենթակա, խաթարելով իշխանությունների տարանջատման և հակակշիռների սկզբունքը։

Մտովի փորձում էի «հավաքել» սրտխառնոց առաջացնող դիմագիծ-խճանկարն այն ճիվաղի, որն

իր ժանտ բնույթին հարիր, զրպարտություն-հերյուրանքների կեղտոտ լվացքով, օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից ճգնում էր «ամբողջացնել» հայոց հոգևոր դասի՝ սեփական նախընտրությամբ կեղծած դիմանկարը։

Որքան շատ էր խտացնում սիլիկոնով ուռճացված ճենճաբույր երանգները, այնքան թունավոր էր դառնում սրա ձայնի սղոցող ֆալցետը։

Իսկ բառերի հետևից՝ եպիսկոպոսական խույրի կամ կաթողիկոսական կոնքեռի փոխարեն, համառորեն ցցվում էր ցինիզմի ու լրբության կնիքը ճակատին այլանդակ վիժուկը։

Սրա քոքած «շառլատան-շոուն», ինձ համար գոնե, բացահայտեց՝ հետաքրքիր զբաղմունք է խճանկար հավաքելը։

Այն նպաստում է մարդու ո՛չ միայն երևակայության, այլև տրամաբանական մտածողության զարգացմանը, օգնում է ճիշտ ընկալել մասնիկի և ամբողջության կապը:

Հիշյալ ճշմարտությանը հանգեցրեց Աստծո ամեն օր

հայ հավաքականության հոգին պղծողի՝ փողոցային լաչառ կանանց բնորոշ «ասույթը»․

«Դուք ձեզ հայելու մեջ տեսել ե՞ք ընդհանրապես»։

Հարցադրում, որն ակամա հայտածեց խոզ խանձողի՝ օրենսդիր մարմնում գռեհիկ բառապաշարով ցուցադրած բալագանի գլխավոր նպատակը․ միայն իրեն տեսանելի հայելուց երևակվող սեփական արտացոլանքը պաճուճել Աստծո բարձրաստիճան այս կամ այն ծառայի հանդերձներով։

Բա՞յց…

…բայց վուլգար գրոց-մրոցը՝ ուղղված 1724-ամյա անընդմեջ պատմություն ունեցող Սուրբ Եկեղեցուն, իր իսկ կամքից անկախ, ավարտուն ինքնադիմանկարի հաջողված գլուխգործոց դարձավ:

Կասկածու՞մ եք:

Իզու՛ր:

Ահավասիկ հատվածներ սրա վայրահաչությունից։ Կարդացեք ու համոզվեք ինքներդ․

«Չհասկացա, հոգևորականը «Բենթլի» ունենա, իրեք հատ կնիկ ունենա, չորս հատ սիրուհի ունենա, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, ոսկեղեն ունենա, ինչ ասես ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞։ Խելագար ե՞ք դուք»։

«Ասում են՝ ո՜նց կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում ե՞ք։

Ո՜նց, կաթողիկոսը անձնական կյանք ունի՞։

Այսինքն, վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա՞»։

«Մեկը ԿԳԲ-ի գործակալ ա, մեկը բան ա՝ քահանաների հետևից ա ընկնում, ձեռ-մեռ ա քցում։

Լսե՛ք, սա այլասերվածության կատարյալ աստիճան ա։

Այլասերվածության։ ՈՒ սրա մասին մենք պետք ա լռե՞նք»։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակ ա, մեկը բան ա, մոլագար սեռական ա»։

Առանց փաստերի ու ապացույցների, հայհոյախոսության, ստի, զրպարտության, անհայտ լրատվամիջոցի անանուն բամբասանքի հիմքի վրա հավաքած գարշահոտ կոկտեյլ, ինչը հանրության մի հատվածի մոտ, ցավոք, նստվածք է տալիս։

Ողբալի իրողություն․

Գերագույն բոսյակը՝ «Երկրի հակառակ կողմը» պոռնկության մանիֆեստ ցնկնած մոլագար սեռաշեղվածը, բարոյականությունից է ոռնում, և

հետևողականորեն փորձում է ավարտին հասցնել իր «տնային աշխատանքը»՝ վերջնականապես փլուզել հայ աշխարհն այսօր համախմբող միակ կառույցի՝ ՀԱԵ-ի հիմքերը։

Արցախն իր հազարավոր եկեղեցիներով ու սրբավայրերով թուրք-ադրբեջանական հետճաշյա սեղանին որպես աղանդեր մատուցած ճիվաղը մեր սրբություններից է բառաչում, սպառնալով՝ «կյանքս կտամ դրանցից (նկատի ունի՝ Վեհափառին) իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու»։

Իսկական՝

«Ай, Моська! знать она сильна,

Что лает на Слона!» վիճակ է:

Հայկական տարբերակում, սակայն, սրա՝ իր իսկ դեմ կազմած ելույթը, խաթարեց Моська-ի գրավիչ կերպարը:

Շնիկի փոխարեն, մթնոլորտ արտածվող ստերին զուգահեռ գարշելի մռութն էր ցուցանում այլանդակ մի սիմբիոզ՝ տեղ-տեղ մազաթափ, հաչացող … առնետը:

Դրա բառերը, դեմքի ծամածռությունը, մանիպուլյացիաները սկսեցին գարշահոտություն արտածել։

Զգում էի ոնց եմ թունավորվում՝ համակարգչիս մոնիտորից շատրվանող անհասկանալի ժանտահոտից։

Սաստկացող տարօրինակ սրտխառնոցից լքեցին ուժերս, չէի կարողանում շարժվել։

Փրկօղակ էր Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ զանգը։

«Բարև»-ի փոխարեն, մի կերպ արտաբերեցի․

- Տեր Ահարոն, թունավորվել եմ։

- Ինչի՞ց։

- Խեղդող գարշահոտից։

- Նորից աղբանո՞ցն է այրվում։

- Կռահեցիք։ Այս անգամ երկրի խորհրդարանն են վերածել մխացող, ժահաբույր և թույն արտազատող մեծ աղբանոցի։

- Հասկացա։

- Տեր Հայր, հավանաբար հոգեկանս խաթարվել է։ Հենց ուրվագծվում է սրա դիվային սֆաթը՝ համակարգչիս մոնիտորից էությունս թուավորող նեխահոտ է փչում։

- ՈՒրեմն լսիր․

«Հրեշտակն ու քահանան զրուցելով ճանապարհ են գնում։ Հերթական շրջադարձին հանդիպում են սատկած կենդանու փտող լեշին։

Հրեշտակը նայում է և հանդարտ շարունակում ճանապարհը։

Քահանան ործկում է, թաշկինակով ծածկում դեմքն ու արագացնում քայլերը։

Հաջորդ շրջադարձին նրանց ընդառաջ է գալիս հեքիաթային գեղեցկության մի ճերմակ ձիավոր։

Քահանան նայում է հմայված։

Հրեշտակը կնճռոտվում է, ործկում և ափով ծածկում է դեմքը։

- Նեխած լեշից չզզվեցիր, էս գեղեցկությունի՞ց սրտխառնուք ունեցար,- զարմանում է Տեր-հայրը։

Հետևում է անսպասելի պատասխանը․

- Եթե հրաշքով զգայիր սրա ապականված էությունից արձակվող գարշահոտը՝ հրապուրիչ ո՛չ մի բան չէիր նկատի քայքայված այս հոգու ֆիզիկական կերպարում»։

- Հասկացա՝ առակը զինչ կցուցանե։ Այնուամենայնիվ, ինչու՞ է Տերն արտոնել Եկեղեցու հալածանքը նման պժգանքի ձեռամբ։

Գործիք դարձած այս երևույթը հային հայի դեմ է հանել՝ եկեղեցու ներսում ու դրսում։ Բացեիբաց քաղաքացիական պատերազմ է հրահրում ու փորձում երկիրը վերածել քաոսի՝ առանց եկեղեցու, առանց կրոնի, առանց պաշտպանական համակարգի, որպեսզի թշնամին անխոչընդոտ գա և տիրանա մեզ ու մեր երկրին։

- Թշնամին արդեն իսկ տիրացել է մեր երկրին, և իր պիղծ «դուխով» ապականել մեր շնչած օդը և դավանած գաղափարները:

Սատանան մարդու դեմ է ուղղում իր Եռաժանին և խոցում է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք թիրախ: Եղբայրատյացությունը և եղբայրասպանությունը նրա նախապատվելի թիրախներն են, այդ մասին առ այսօր վկայում է արդար Աբելի արյունը:

Քանի դեռ Աստված վերահսկում է Իր արարչությունը, բացարձակ քաոսն անիրական է, սակայն հավանական է «կառավարելի քաոսը»՝ Աստծո թույլատու կամքով, «որովհետեւ մարդիկ չընդունեցին Ճշմարտության Սերը, որպեսզի փրկվեն» (Բ Թեսաղոնիկեցիներին, 2, 10):

- Բայց ո՞վ է սա, որ մեր կանքը վերածել է բաբելոնյան մահասփյուռ խառնակության։

- Խնդրո առարկան Նեռի նախակարապետն է առաջին քրիստոնյա երկրում:

- Հհնարավո՞ր է հստակեցնել՝ ովքեր են «ընկածի» մարիոնետին խաղացնողները։

- Հարցին մի փոքր այլ ձևակերպում կտամ․ ո՞րն է Նեռի՝ Սատանայի, մարմնավորման ծրագիրը։

- Ո՞րն է։

- Միախառնել, այն է՝ առ ոչինչ դարձնել կրոնները, վերացնել պետությունները՝ իրենց սահմաններով, ինքնիշխանությամբ ու պաշտպանունակությամբ, մարդուն հոգևոր էակից քայլ առ քայլ վերածել թվայնացված բիոօբյեկտի ու ավատարի (միջանկյալ փուլում՝ սպառող և զվարճացող արարածի) և վերահսկել կամազուրկ ու վախեցած ամբոխին՝ իրեն աստված երևակայելով և իր անօրինակ հպարտությունն ու ամբարտավանությունը

բավարարելով:

- Տեր Ահարոն, նման ձևակերպմամբ մեր գենետիկ հակառակորդին հետին պլան մղեցիք։

- Այս համատեքստում մեր ազգի արտոնագրված թշնամի թուրքերն արդեն այդքան էլ մեծ սպառնալիք չեն թվում:

- Ասել է՝ թուրքն անզոր է այնտեղ, ուր՝ մեր դեպքում Արարատյան երկրում, անվնաս շնչում ու շրջում է չարքի՝ դժոխքից բուսնած կամակատար խրտվիլակը։

- Ճիշտ այդպես։ Եվ որպես Նեռի տեղական մենեջեր, խնդրո առարկան հաստատուն ու անվարան քայլերով «պլան է գերակատարում»: Նա այցելում է մզկիթ, հաղորդվում է կաթոլիկ եկեղեցում, և նախաձեռնում է «սրբագործել» Հայ առաքելական եկեղեցին, «բարեփոխում» է բանակը, հայտարարագրում է չքավոր ժողովրդի գրպանի մկներին, հայտնի մուլտֆիլմի այծիկի պես թվի է վերածում ու հաշվում ամեն ինչ ու ամենին:

Եվ եթե ձեռքի հետ թուրքերն էլ գան ու իրենց «հայրենի հողերում վերաբնակվեն», ամեն ինչ գերազանց կլինի:

Ի դեպ, եթե առաջ հայը պետք էր՝ գենը բարելավելու համար, ապա այսօր գիտությունը հնարավորություն է տալիս առանց հայի էլ բարձր տեսակի թուրքեր ստանալ:

Եվ, ի միջի այլոց, թուրքն ընդամենը յաթաղան է, պետք է հասկանալ, թե ում ձեռքն է բռնել այդ յաթաղանը։

- ՀԱԵ-ի պարագայում, առայժմ Նեռի տեղական մենեջերի (ինչպես Դուք եք պատկերավոր բնութագրում) ձեռքն են տվել յաթաղանը։ ՈՒ որոշ հոգևորականների աջակցությամբ նաև, սա իր քուչի օրենքներն է փորձում թելադրել հոգևոր աշխարհին։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա իրազեկ է՝ կարգալույծ վիճակում Սուրբ Պատարագ մատուցելը, հոգևոր բոլոր կանոններով, նզովքի ենթակա արարք է։

Ընդ որում, մեղքի մեջ են հայտնվում նաև կարգալույծի ձեռքից հաղորդություն ընդունողները։

Ինչպե՞ս, ուրեմն, բացատրել նախկին քահանայի հրավերքը Հովհաննավանք, հոկտեմբերի 26-ին, «մասնակցելու պատարագին»։

- Պետք է բացատրել միմիայն հպարտության ախտով վարակված լինելու փաստով: Անհավանական է թվում անտեղյակությունը Եկեղեցու ուսմունքին, կանոններին ու էությանը: Խոնարհ խաչակրություն. ահա Եկեղեցին:

Եկեղեցին ապրում է Կյանքով ու Հոգով:

Եկեղեցին Եկեղեցի է հենց աշխարհ չլինելով:

Եկեղեցին Եկեղեցի է կարգուկանոնով ու հնազանդությամբ:

Եկեղեցին հիմնված է Խաչի վրա և պսակված է Խաչով և ինքն էլ խաչակերպ է, և նրա ներսում երկրպագում ենք Խաչն ու Խաչյալին:

«Մի՛ խոտորվիր ոչ դեպի աջ եւ ոչ էլ դեպի ձախ, ոտքդ ետ դարձրու չար ճանապարհից» (Առակաց, 4, 27):

Դեպի աջ տանող ճանապարհն ինքնարդարացումն է, իսկ դեպի ձախ տանողը՝ հուսահատությունը:

Նրանք, ովքեր Եկեղեցում են, չեն շեղվում ոչ աջ և ոչ ձախ, այլ ընթանում են արքայական ուղիղ ճանապարհով: Նրանք ոչ անզեղջ ու ամբարտավան սրտով, և կամ ոչ հուսահատությամբ չեն մնում մեղքի մեջ, այլ ապավինում են Հավատարիմ Վկային:

Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է և պետք է անցնի Խաչի ճանապարհի բոլոր հանգրվաններով: Եվ քանի որ մենք, ըստ էության, մատնության հանգրվանում ենք, ուրեմն մոտ է և Խաչելությունը, առանց որի չկա Հարություն: Հարություն, որ Եկեղեցու փառքն ու փափագն է, պսակումն ու կատարումը:

- Ասել է՝ հանուն մեզ վիճակված Խաչելությունն իրականություն դարձնելու, առաջիկայում նոր հուդաներ են ի հայտ գալու։

Ի դեպ, շրջանառության մեջ է դրված 30 թիվը։

Ի՞նչ է խորհրդանշում այն։

- Հուդան Տիրոջը մատնեց երեսուն արծաթով: Գիտենք, որ խնդրո առարկան սիմվոլիզմի հողի վրա ցնորված կաբալիստ է:

Նա նպատակ ունի Հայ եկեղեցու դեմ հանել երեսուն հոգևորականների, որոնց կկարողանա գնել «երեսուն արծաթով», որպեսզի հաջողեցնի Հայ եկեղեցին ծնկի բերելու հանձնառությունը:

- Թերևս, նաև ա՞յդ պատճառով է ՀՀ-ում օր օրի նոր երանգներ ստանում սանձարձակության, լկտիության, անառակության շքահանդեսը։ Վկա՝ ԱԺ-ում ցուցադրված «цирк шапито»-ն։

Ինչպես պնդում են լրատվամիջոցները, բրիտանա-թուրքական գործակալը․․․

- Ըստ օդից կախված լուրերի․․․

- Այո։ ՈՒ եթե, Ձեր բառերով ասեմ՝ խնդրո առարկան նման լուրերի վրա հենվելով, այն էլ երկրի թիվ 1 ամբիոնից, բարձրաձայնում է․

«Մամուլում հայտնվում ա, որ կաթողիկոսի ախպերը ԿԳԲ-ի գործակալ ա։

ԿԳԲ-ի գործակալ ա ու հիմա Նոր Նախճըվանի թեմի առաջնորդ ա»,

ես էլ ինձ իրավունք եմ վերապահում հայտարարելու՝ լրատվամիջոցների պնդմամբ, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող սուբյեկտը, որը բրիտանա-թուրքական գաղտնի ծառայությունների գործակալ է՝ «Շակալ» մականունով, արդեն յոթ տարի վեց ամիս պղծում է հայ հոգևոր, քաղաքական, հասարակական դաշտը, այժմ էլ ոչ միայն խառնվում է եկեղեցու ներքին կարգ ու կանոնին, այլև փորձում է թելադրել, թե որ եկեղեցում ով պետք է մատուցի Սուրբ Պատարագը։

Մեզ ու՞ր է տանում այս անօրինությունը։

- Այս ամենը յուրաքանչյուր գիտակից հայ քրիստոնյայի պետք է տանի զգաստության ու սթափության:

Դավիթ մարգարեի գեղեցկահյուս սաղմոսներից մեկում ասվում է.

«Թեկուզ և գնամ ես մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի Դու՛, Տե՛ր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գավազանը ինձ կմխիթարեն» (Սաղմոս, 22 5)։

Այն փաստը, որ ցուպը կարող է մխիթարել, հասկանալի է, քանի որ այն խորհրդանշում է առաջնորդություն: Եվ եթե մեզ առաջնորդում է մեր Տերը, ՈՒմ մենք անվերապահորեն վստահում ենք, ուրեմն և մեր ճանապարհը կլինի ապահով ու հանգիստ:

- Գավազանը մխիթարի՞չ։

- Այո, տարօրինակ է՝ ինչպե՞ս կարող է մխիթարել գավազանը, որն ավելի շատ պատիժ է խորհրդանշում:

Հենց մեր այսօրվա կյանքը ցույց է տալիս՝ բոլորը չէ, որ անշեղորեն հետևում են Տիրոջը: Գավազանը այս դեպքերի համար է.

«Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր ու մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես Նրանից, քանի որ Տերը ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է» (Եբրայեցիներին, 12, 3-6):

Շնորհակալ լինենք Տիրոջից, որ մեզ չի թողնում առանց խրատի գավազանի, որովհետև սիրում է:

Հենց խրատվենք վերջացնենք, գավազանը անպետք իր և հուշ կդառնա:

- Տևական ժամանակ է, գլխավոր լիբերալ ֆաշիստն ամեն արևագալի սեր է խոստովանում հանրությանը։

Սակայն ժամեր անց, հայհոյանքով, սպանություններով, բռնությամբ լռեցնում է ցանկացած ողջախոհ ձայն։

Սա անդադար խոսում է բարձր արժեքներից՝ դեմոկրատիա, մարդու իրավունքներ, հընթացս էլ ներբողներ է ձոնում իր թուրք եղբայրներին։ Իսկ մենք լսում ենք ու լռում։ Մինչդեռ պետք է դիմակայել։ Բայց ինչպե՞ս։

- Կատարյալի վերջնական հաղթանակի աներեր հավատով, անշուշտ:

«Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս Հիսուս, ավելի ողորմելի ենք, քան մյուս բոլոր մարդիկ» (Ա Կորնթացիներին, 15, 19):

Բայց մենք լավագույն կյանքի հույս ունենք և ակնկալում ենք «նոր երկինք ու նոր երկիր, որոնցում արդարություն է բնակվում» (Բ Պետրոս, 3, 13):

Հիշյալ բիոզանգվածը չի կարող խոսել բարձր արժեքներից։

«Այն, ինչ մարդկանց առաջ բարձր է, Աստծո առաջ զազրելի է» (Ղուկաս, 16, 15): Սա վկայում է Ինքը՝ Աստծո Խոսքը:

Ո՛չ ուսերը, ո՛չ էլ ուսապարկերը իրավասու և կոմպետենտ չեն բարոյական բարձր արժեքներից վայրահաչելու իրենց ապականված երախներով:

Թե ինչ է այս հերյուրողների ու զրպարտիչների իմացած սրբությունը և արդարությունը, մեզ բացահայտում է Եսայի մարգարեն.

«Մենք ամենքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրինությունների պատճառով մենք ամենքս ցած թափվեցինք ինչպես տերեւ, եւ հողմերը քշեցին մեզ» (Եսայի, 64, 6):

«Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին եւ ատելի պիտի լինի ազգերից: Իսկ նրանք, որ կհանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարվեն, եւ բարի օրհնություն պիտի գա նրանց վրա» (Առակաց, 24, 24-25):

- «Կատարյալի վերջնական հաղթանակի աներեր հավատով» հարցնում եմ, Տեր Հայր, Հայոց խոսքի անդաստանում խախտվել է «Ի սկզբանե էր Բանը» ճշմարտությունը: Ո՞վ է վերականգնելու:

- Մեր լեզուն զարգացել է ոչ առանց որոշակի միտումնավոր ուղղորդման։ Միայն մեկ, բայց շատ արդիական բառի օրինակով ցայտուն է դառնում այս դիտարկումը։

«Հանդուրժել»՝ ժամանակին նշանակում էր «ընդդիմանալ», իսկ այսօր արդեն՝ «ընդունել»։

Հայոց խոսքն այսօր պարզապես խոշտանգված է՝ սկսած «բան» բառից, վերջացրած սուրբը, բարին ու լուսավորը խորհրդանշող շատ բառերով:

Դրանք բոլորը վերածվել են հայհոյանքի:

Արդեն խոսքի մակարդակում քայքայվում է մարդու գիտակցությունը ընդհանրապես և հայ մարդու

գիտակցությունը մասնավորապես: Սա շատ ցավալի փաստ է, երբ վախենում ես կիրառել որոշ շատ սովորական, անգամ սրբազան բառեր, որ հանկարծ ակամա չհայհոյես:

Հայի խոսույթը զրկվել է ազգային ու հոգևոր բովանդակությունից և սպառնալի չափերով փոխլրացվել բաբելոնյան բլբլոցով:

Մարդկության մակարդակով խնդիրը չենք կարող լուծել, բայց որպես ազգային խնդիր, այն պետք է հուզի ամեն մի ազգանվեր ու սրտացավ հայորդու, և յուրաքանչյուրը կարող է իր բալասանը առաջարկել համազգային վերքը դարմանելու համար:

- Սուրբգրային երկրորդ պատվիրանը հստակ ավանդել է․

«Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը» (Ելք 20; 4-5)։

Ասել է՝ կուռքեր չշինես քեզ համար, որովհետև Աստծուց արարված «մարդը չի կարող երկու տիրոջ ծառայել»։

Թերևս, սա՞ է ամենամեծ մեղքը, որ անսքող գործեց հայ ժողովուրդը։

Արդյո՞ք հենց այն պահից չդրվեց հայի՝ 21-րդ դարի առաջին քառորդի կորուստների սկիզբը, երբ ամբոխացած բիոզանգվածը տղմաշաղախ բանսարկու- զրպարտչին, նեռի՝ հազարավոր ախտերի ու աղտերի մեջ թաղված այլանդակ խրտվիլակին դարձրեց «ոսկե հորթ» ու բարձրացրեց երկրպագության սեղան։

-Աստծո ամենաատելի մեղքը կեղծիքն է: Ամենամեծ խաբեությունը ինքնախաբեությունն է: Թող որ, ապրելով հանդերձ վերջին ժամանակներում, չլինենք ականջահաճո խոսքեր լսելու մարմաջով տարված, երազախաբ մարդկանց շարքում: Ազնիվ լինենք և նկատենք, որ մեր ժողովուրդը տարերայնորեն չմերժեց Տիրոջը և փոխարինեց ոմանց աճեցրած ինկուբացիոն այլանդակությամբ:

Հայ ժողովուրդն ինքը երկնեց ու ոչ առանց ցավի ծնեց իր իսկ անզեղջ մեղքերի պտուղը, և, բառիս ուղիղ իմաստով, հանդիմանվեց իր հիվանդ հոգու արտացոլանքին:

Գորտին աստիճանաբար եփեցին, այդպես լինում է, երբ չես յուրացրել սեփական անձդ հարաժամ քննելու

կուլտուրան, սեփական քայլերդ ու ընտրությունդ չես բխեցնում սկզբունքներիցդ, քեզ ավանդված արժեքներից, այլ քեզ պարտադրված ընտրությամբ ու ուղղությամբ քայլում ես դրանց վրայով:

Եթե Աստված վռնդված է մարդու սրտից, այդ սրտում ինչ ասես կարող է տեղավորվել՝ սկսած մարդու «ես»-ից, վերջացրած Սատանայով ու ողջ աշխարհով:

- Ձեր նշած «ես»-ի՝ «կառավարությունը ես եմ» անձնագով պոռոտախոսությունն այսօր ավելի ընդարձակեց իր շրջանակներն ու դարձավ նաև՝ «եկեղեցին ես եմ»։

Այդ համատեքստում էլ, թե՝ «Մայր Աթոռում մեկը բոսյակ ա, մեկը՝ մոլագար սեռական ա, մյուսը՝ ԿԳԲ-ի գործակալ ա»։

Այսուհետ լռելն արդյոք չի՞ նշանակի՝ համաձայն ենք, որ վաղը մեր հավատը, մեր մշակույթը, մեր պատմությունը սեռաշեղված հոգեգարի ձեռքում դառնան քաղաքական գործիք:

- Վաղը վաղու՜ց այսօր է․․․

Լռել պետք չէ, անշուշտ, և անթույլատրելի է, սակայն բոլոր ժամանակների իմաստնագույն մարդը խրատում է.

«Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ չլինի թե նմանվես նրան: Բայց անզգամին նրա անզգամությանն արժանի պատասխա՛ն տուր, որպեսզի ինքն իրեն ավելի իմաստուն չկարծի» (Առակաց, 26, 4-5):

Մենք չունենք քաղաքական կամ մշակութային օրակարգ: Մարդկության պատմությունը հոգևոր վայրիվերումների, հոգևոր կորուստների ու ձեռքբերումների պատմություն է:

Աշխարհի սկզբից ի վեր պայքար է ընթանում միակ գերագույն կապիտալի՝ մարդկային հոգու համար: Սատանայի ուռկաններն ամենուր են՝ ժամանցի վայրերում, պատերազմի քաոսում, բանկերում, անգամ՝ Եկեղեցում:

Անցողիկ աշխարհում Եկեղեցու միակ օրակարգը

հետևելն է ճանապարհային քարտեզի ցուցումներին, որ թողել է Սուրբ Հոգին Տիրոջ առաքյալների միջոցով, որպեսզի ապահով հասնենք հավիտենական ու ճշմարիտ խաղաղության հանգրվանին:

Ի միջի այլոց, նկատենք, որ Վեհափառի անձնագրում, որպես ՀՀ քաղաքացի նրա անունը նշված է՝ Գարեգին Բ և ոչ թե՝ միաբջիջների արտազատած տարբերակով:

- Մարմնով, հոգով, ողջ ապրած կյանքով

6-երի եռամիասնության մեջ մնացած, Ձեր բնութագրմամբ՝ սույն միաբջիջը, տևական ժամանակ է՝ բարձրաստիճան հոգևորականների անկողիններն է քրքրում։ Նրանց հետևից անգամ զուգարաններ խցկվում։ Գաղտնալսում է, տեսանկարահանում ու ոչ մի կերպ չի խաղաղվում։

Չի հասկանում՝ մի ողջ երկիր ծախած, հայի օջախներ քանդած,

հազարավորների դժբախտացրած, 10 352 ջահել զոհաբերած սերիական մարդասպանը միայն մեկ անելիք ունի՝ կամ ինքնակամ գնդակահարվել, կամ գնալ անապատ և հող ու մոխիր լցնել հանցագործ գխին։

Որպես հավարտ, Տեր Ահարոն, մեկ անգամ ևս ուրվագծեք սրա անփառունակ վախճանը։

Դուք շատ պատկերավոր եք նկարագրում։

- Այս, համենայն դեպս, Աստծո արարածը, որը մարդ լինելու հնարավորությունը վաղուց մսխել է, սատկելու է շան պես, բայց ոչ այն շան, որն իր ժամանակին է սատկել, այլ մի շան պես, ում սատկացրել են «ի լրումն» իրեն ու իր աստվածանարգ գործունեությանը հատկացված ժամանակի:

Զրուցեց և հրապարակման պատրաստեց

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ